Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ն դադարեցնում է կանոնավոր վիզաների սպասարկումն ամբողջ աշխարհում
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ԱՄՆ-ն դադարեցնում է կանոնավոր վիզաների սպասարկումն ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը ։
«Կրոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի 20-ից ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ժամանակավորապես դադարեցնում է կանոնավոր վիզային սպասարկումը դեսպանություններում եւ հյուպատոսություններում ամբողջ աշխարհում: Դադարեցվել է բոլոր ներգաղթային և ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը», - ասվում է հայտարարության մեջ ։
Այս պահին հայտնի չէ, թե երբ կվերսկսի վիզաների սպասարկումը: Վերջին տվյալներով ՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 16 հազար մարդ։ Վիրուսից մահացել է 219 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...