Ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչ Կապառոսը տպավորված է Երևանով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապառոսին դուր է եկել Երևանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Marca պարբերական տված հարցազրույցում մասնագետըխոսել է իր նպատակի մասին Հայաստանում:
«Հայաստանին հիշում եմ Եվրատեսիլից, քանի որ շատ միավորներ էին տալիս մեզ (ծիծաղում է): Եստպավորված եմ Երևանով: Այն ապահով և երջանիկ քաղաք է: Իսկ ինչ կապված է ֆուտբոլին, ապաայստեղ կա ակադեմիա, որն ունի մոտ 10 մարզադաշտ: Մեր հիմնական նպատակն, աշխարհառաջնությանը մասնակցելն է»,-ասել է նա:
Իսպանացի մասնագետը խոսել է նաև, թե ինչպես է տեսնում աշխատանքը Հայաստանի ընտրանու հետ, շեշտելով, որ աշխատելու է 35-40 ֆուտբոլիստների հետ, ովքեր երբեք հանդես չեն եկել եվրոպական այլլիգաներում: «Ինձ ասել են, որ Հայաստանում ֆուտբոլիստները մեծ պատվով և պատասխանատվությամբեն կրում հավաքականի շապիկը: Մենք այդ հարցում շատ նմանություններ ունենք»,-առանձնացրել է իսպանացին:
Կապարոսն անդրադարձել է նաև իր առողջական վիճակին` ընդգծելով, որ իրեն լավ է զգում (հեղ. Կարապոսն լեյկեմիա ունի):
Խոակին Կապառոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչականաշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչնէ։
2019 թվականին Կապարոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։