Սպորտ
Դադարեցվել է Օլիմպիական կրակի փոխանցումավազքը
Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական ջահի փոխանցումավազքը: Դա պայմանավորված է մեծ տարածում ստացած կորոնավիրուսի հետ:
Այս որոշումը համատեղ կայացրել են միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը: Պատճառն այն է, որ բազմաթիվ զգուշացումներին հակառակ, մեծաթիվ մարդիկ են եղել Սպարտայում տեղի ունեցած օլիմպիական կրակի վառման արարողությանը: Ուստի բնակավայրերով կրակի անցնելը, այն էլ հոծ բազմության պայմաններում, հնարավոր է վարակի տարածման նոր խթան հանդիսանա։
Կողմերը համաձայնել են, որ արդեն վառվող ջահը «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեին փոխանցվի մարտի 19-ին «Պանատինաիկոս» մարզադաշտում` առանց հանրության ներկայության:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0