Աշխարհը գնում է դեպի շատ բարդ ժամանակներ. Կրիշտիանու Ռոնալդուն ուղերձ է հղել

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուղերձ է հղել իր երկրպագուներին աշխարհում կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

 

«Աշխարհը գնում է դեպի շատ բարդ ժամանակներ, որը պահանջում է առավելագույն հոգատարություն ու ուշադրություն մեզնից բոլորից։

Ես խոսում եմ ձեզ հետ այսօր ոչ որպես ֆուտբոլիստ, այլ որպես զավակ, որպես հայր և վերջապես մարդ, ով անհանգստացած է վերջին զարգացումներով, որը ազդել է ողջ աշխարհի վրա։

 

Կարևոր է, որ բոլորս հետևենք ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպության) խորհուրդներին և կառավարող մարմիններին, թե ինչպես վարվել ստեղծված իրավիճակում։

 

Մարդկային կյանքի պահպանումը վեր է ամեն ինչից։ Ես ուզում եմ իմ մտքերն ուղղել այն մարդկանց, ովքեր իրենց հարազատ ինչ-որ մեկի կորցրել են այս ընթացքում։ Իմ համերաշխությունն այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են վիրուսի դեմ, ինչպես իմ խաղընկեր Դանիելե Ռուգանին, և իմ անվերջ աջակցությունն եմ հայտնում այն հիասքանչ բուժաշխատողներին, ովքեր, իրենց կյանքը վտանգելով, օգնում են ուրիշների»,-գրել է Ռոնալդուն Instagram-ում։

 

Աղբյուր ArmSport.am

Քաղաքականություն