Հաքերները կոտրել են «Բարսելոնա»-ի Twitter-ի էջը և գրառում կատարել Նեյմարի հնարավոր վերադարձի մասին

«Բարսելոնայի» Twitter-ի էջը հաքերական հարձակման է ենթարկվել:Սա պարզ է դարձել, երբ կատալոնական ակումբի էջում գրառում է կատարվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին. 

«Մենք մի քանի անձնական հաղորդագրություն ենք կարդացել: Ամենայն հավանականությամբ, Նեյմարը վերադառնում է»,- ասվում է ակումբի «տարածած» հաղորդագրության մեջ: 
Ավելի ուշ, «Բարսելոնան» կարողացել է վերականգնել էջերը և հետևյալ գրությունն է հայտնվել. 

 

 

 

«Բարսելոնայի» «Թվիթերի» էջերը կոտրվել են: Բոլոր հաղորդագրությունները հեռացվել են: «Բարսելոնան»  հետաքննություն կանցկացնի ու կուսումնասիրի ամեն բան, որպեսզի խուսափի նման միջադեպերից»: 
Նեյմարը ՊՍԺ էր տեղափոխվել «Բարսելոնայից» 2017 թվականին, տրանսֆերի ռեկորդային՝ 222 մլն եվրո արժեքով: Նախորդ տարվա ամռանը հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից ու վերադառնալ «Բարսելոնա»: