ՈՒԵՖԱ-ն զրկել է «Մանչեսթեր Սիթի»-ին Չեմպիոնների լիգայի առաջիկա 2 մրցաշրջաններին մասնակցելու իրավունքից
ՈՒԵՖԱ-ն որոշում է ընդունել զրկել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին Չեմպիոնների լիգայի առաջիկա երկու մրցաշրջանների մասնակցությունից:
Այս մասին գրում է The Guardian-ը: ՈՒԵՖԱ-ն նման որոշում է ընդունել ֆինանսական Ֆեյր-փլեյի կանոնակարգից ելնելով: Բացի այդ «Մանչեսթեր Սիթի»-ն տուգանվել է նաև 30 միլիոն եվրոյով:
Որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ` 2020/21 մրցաշրջանից:
«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստվում է բողոքարկել որոշումը սպորտային արբիտրաժային դատարանում: