Քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։
«Տևական ժամանակ է՝ ՀՔԾ քննիչները և ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։
Քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն։ Խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես, Հրայր Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը։
Մենք համապատասխան միջնորդություն ենք իրականացրել։ Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, որ անձին թույլ չի տրվում որոշումը կարդալ։ Պատճառաբանություններ, որպես այդպիսին, չեն բերվում։ Այնպիսի աննախադեպ իրավիճակ է, որ ես չեմ կարողանում մեկնաբանություններ բերել», - հայտարարեց Ամրամ Մակինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...