Աշխատող ուսանողների ուսվարձը կփոխհատուցվի եկամտային հարկի վերադարձի տեսքով. Գաբրիելյան
Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություն անելու հարցը:
Նախագծի համահեղինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց՝ բոլոր այն ուսանողները, որոնք կառավարության սահմանած մասնագիտությունների ցանկում սովորելու ընթացքում կաշխատեն, ուստարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով.«Նմանատիպ օրինակն է բնակարանների դեպքում: Նշեմ, որ Ֆինանսների նախարարությունը բացասական եզրակացություն ունի: Հիմնավորումներին ծանոթ եմ, ունենք պայմանավորվածություն, որ առաջինց երկրորդ ընթերցում մենք կքննարկենք իրենց հետ»:
Գաբրիելյանը նշեց, որ նախարարության մի քանի հակափաստարկներ իր համար անհասկանալի են.«Իրենք դեմ են, քանի որ չեն հասկանում՝ սա հարկային արտոնություն է, թե՝ սոցիալական աջակցություն, իմ կարծիքով էությունը դրանից չի փոխվում»:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...