Եղվարդի «Նաիրի» ԲԿ ծննդատան հետ նորից պետպատվերի պայմանագիր կկնքվի. Թորոսյան
Եղվարդի «Նաիրի» ԲԿ ծննդատան հետ նորից պետպատվերի պայմանագիր կկնքվի, հնարավոր է մեկ տարի անցումային շրջան տրվի ծննդատանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով ծննդատների փակման մասին հարցին։
Նա նշեց, որ այս որոշմանը հանգել են վերջին օրերի քննարկումների արդյունքում` հաշվի առնելով այն, որ Եղվարդի ծննդատանը գրանցված ծնունդների թիվը մոտ է կառավարության սահմանած մինիմալ թվին` տարեկան 150 ծնունդ։ Եղվարդի ծննդատանը նախորդ տարի գրանցվել է 136 ծնունդ։
Թորոսյանը խնդրեց «փակել» բառը չօգտագործել՝ ընդգծելով, որ իրենք ոչ մի բուժհաստատություն չեն փակում. «Կարող եմ ասել, որ այս բուժհաստատություններում ծննդօգնության ծառայությունների վրա աշխատող աշխատակիցների մի մասը համատեղությամբ այլ ծառայություն է մատուցում նույն հաստատությունում, եւ մենք պատրաստ ենք այն աշխատողներին, որոնք որ չեն կարող այլ ծառայություններ մատուցել, քննարկել այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորման հարցը»,- ասաց նա:
«Հասարակության մեջ տպավորություն է ստեղծվում, որ մենք ինչ-որ հիվանդանոց ենք փակում, շենք ենք ուտիլիզացնում, այնպիսի ծառայությունների հասանելիությունն ենք կրճատում, որն ամենօրյա է: Հակառակը՝ կոնսուլտացիոն եւ առաջնային ծառայությունները պահպանվելու են և ավելի են զարգանալու, իսկ այդ նշածս բուժհաստատությունների որոշ բաժանմունքններ դադարելու են ստացիոնար բուժօգնություն մատուցել»,- ասաց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...