Կնոջ սեռը թիրախավորելով վիրավորելը մերժելի է. Արման Թաթոյան
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը, առավել ևս նրա սեռը թիրախավորելով, համարում է բացարձակ մերժելի երևույթ: Թաթոյանն այս մասին գրառում է կատարել իր «Ֆեյսբուք»-ի էջում՝ ի նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին նույն խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից ուղղված հայտնի հայտարարությունը:
«Կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը՝ առավել ևս նրա սեռը թիրախավորելով ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի նրա անձնական կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է։ Էլ չեմ խոսում այն մասին՝ որքան անընդունելի է, երբ դա արվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ով անմիջական պատասխանատվություն ունի պայքարելու կարծրատիպերի դեմ ու խրախուսելու կանանց դերը որոշումների կայացման գործում»,-գրել է Թաթոյանը:
ՄԻՊ-ը նաև նշել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որպես իր գործընկեր, կարևոր ներդրում է ունեցել մեր ծրագրերի իրականացմանը։ Թաթոյանը շեշտել ՝ կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։
Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Կարեն Սարուխանյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել: Կարեն Սարուխանյանն իր հարցազրույցում, անդրադառնալով Հովսեփյանի՝ Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման վերաբերյալ մեկնաբանությանը, մասնավորապես նշել էր, որ նա պետք է խոսի ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով, ապա ավելացրել էր. «ամուսնացիր՝ կանցնի»։ Վերջինիս՝ ամուսնանալու հորդորը տարբեր շրջանակներում քննարկումների և քննադատությունների էր արժանացել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացու...