Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել․ Ռուբեն Մելիքյան
Ինչպես արդեն հայտնել ենք, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը այսօր հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ դատարանի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։
Քիչ առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։ Մելիքյանը նշեց, որ դեռևս տեղեկություն չկա՝ ինչ հոդվածով է առաջադրվել մեղադրանքը։
ArmDaily.am-ը փորձել է ճշտել ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից, սակայն վերջինս նշել է, որ այս պահին ոչինչ չի կարող ասել։
Հարցին՝ հաստատո՞ւմ եք, մեղադրանք առաջադրելու մասին լուրը՝ Օհանջանյանը նշել է. «Այս պահին տեղեկություն չունեմ, ավելի ուշ կարող եմ որևէ բան ասել»։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...