Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից սահմանային ռեժիմի փոփոխություն կլինի, ըստ որի, Շիրակի մարզի Նորշեն գյուղ մտնելու համար այլևս անցագրի անհրաժեշտություն չի լինի:
«Այսօր նաև պատմական առաքելություն ունեմ: Վարչապետի անունից հայտարարելու եմ, որ եկող տարվանից Անիի սահմանը բացվում է հայ մարդու համար, և առանց դժվարությունների սահմանային ռեժիմի փոփոխություններ կունենանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Ի դեպ, Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է ընդամենը Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մտնել ներկա պահին հնարավոր չէ: Պետք է պարտադիր ստանալ սահմանապահ ուղեկալի թույլտվությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...