ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը տնտեսել է շուրջ 585 միլիոն դրամ. Միրզոյան
ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը հաջողվել է տնտեսել շուրջ 585 միլիոն դրամ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«585 միլիոն դրամ Կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում 2019թ․ ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը հաջողվել է տնտեսել շուրջ 585 միլիոն դրամ, այդ թվում՝
- շուրջ 83 մլն դրամ՝ տրանսպորտային նյութերի ծախսերի գծով,
- շուրջ 69 մլն դրամ՝ էներգետիկ, կոմունալ եւ կապի ծառայությունների ծախսերի գծով,
- շուրջ 49 մլն դրամ՝ գրասենյակային, կենցաղային եւ այլ ապրանքների ծախսերի գծով,
- շուրջ 35 մլն դրամ՝ ներկայացուցչական ծախսերի գծով,
- շուրջ 290 մլն դրամ՝ արտասահմանյան գործուղումների ծախսերի գծով։
Հ․Գ․ Ինձ խիստ հետաքրքիր է՝ արդյո՞ք այս գրառումը կարժանանա նույն ուշադրությանը, ինչ ԱԺ կողմից կազմակերպված Վարդավառի միջոցառումը, երբ ԱԺ-ն 5 միլիոն դրամ էր ծախսել՝ փորձելով միմյանց ջրելուց բացի տոնակատարության մեջ ներառել Հայկական գորգերի եւ գորգագործության ցուցադրություն (նաեւ չարչրկված գորգերի լվացման բաղադրիչով)՝ ձգտելով ավելի գրավիչ դարձնել տոնակատարությունը հայաստանցիների եւ զբոսաշրջիկների համար»։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...