ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախապես ամեն ինչ պայմանավորված էր, անելիք չկար այստեղ, բոլորս էլ գիտեինք. Մարինա Թաշչյան

Սա խայտառակ շոու էր, ոչ թե ընտրություն, ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը։

 

«Նախապես ամեն ինչ պայմանավորված էր, անելիք չկար այստեղ, բոլորս էլ գիտեինք։ Ընտրությունների ժամանակ ես հասակացա, թե ինչն ինչ է։ 40 տարի ֆուտբոլի մեջ եմ և այսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում չէի տեսել», - լրագրողներին ասաց Մարինա Թաշչյանը։

Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլի զարգացմանը, Մարինա Թաշչյանն ասաց, թե իր կարծիքով ֆուտբոլն այս վիճակում չի կարող զարգանալ։

 

Տեսանյութը armlur.am-ի.