Իշխանությունները հորս ամեն գնով կալանքի տակ են պահում. Լևոն Քոչարյան
Ոստիկանության տարածած տեսանյութը շատ կասկածելի է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղան` Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Ոստիկանության տեսանյութին, ըստ որի` երկրորդ նախագահի աջակիցները գումար են առաջարկել վկաներին՝ ցուցմունքից հրաժարվելու համար:
«Ես այստեղ երկու տարբերակ եմ տեսնում: Առաջինը` այնպես չէ, որ բոլոր համախոհները ստուգվում են և գուցե հատուկ նպատակով այդ մարդու ուղարկել, ձայնագրել են, որ շահարկեն: Եվ երկրորդ տարբերակը, որ մի քիչ վատ տարբերակ է, չեմ ուզում մտածել, որ ի սկզբանե այդ մարդու հայտնվելն է ինչ-որ հանգամանքներում եղել և պայմանավորված:
Ոչինչ էլ պետք չի բացառել` նկատի ունենալով իշխանությունների գործելաոճը: Մենք երբևիցե նպատակ չունենք խոչընդոտելու, ոչ էլ ինչ-որ ցուցմունք կա գործի մեջ, որ կուզենայինք փոխել»,-ասաց նա և ավելացրեց, որ տեսանյութը մտածված են երեկ հրապարակել, որպեսզի դրանով ինչ–որ կերպ ազդեին դատարանի այսօրվա որոշման վրա:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը։
Նմանատիպ հոդվածներ
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...