Երևանի խանութներում ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ժամկետանց սնունդ
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցներն այս օրերին հսկողություն են իրականացնում մայրաքաղաքի խանութներում: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, երեկ ստուգումներ են եղել Մ. Խորենացի փողոցի 6 և Գյուջյան փ. թիվ 1/51 հասցեներում գործող «Վ.Ա.Ս. Գրուպ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող «Վաս» սուպերմարկետներում։ Հայտնաբերել են պիտանելիության ժամկետն անցած երշիկեղեն, նրբերշիկ, շոկոլադե կոնֆետներ, թեյ, մանկական քաղցր բամբակ, ինչպես նաև առանց արտադրման ժամկետի մակնշման աղցաններ և տարբեր տեսակի ուտեստներ, ինչի առթիվ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասերով կազմվել են համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում հսկողությունը կրելու է մշտական բնույթ և իրավախախտում կատարած անձինք ենթարկվելու են պատասխանատվության։ Քաղաքացիներին կոչ են անում Ամանորի նախաշեմին գնումներ կատարելիս լինել առավել ուշադիր, իսկ տնտեսվարողներին՝ բարեխիղճ:
Նմանատիպ հոդվածներ
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...