Բանտում մարմնավաճառի ծառայության դրույքաչափը եղել է 300-ից 1000 դոլարի սահմանում․ Արթուր Գոյունյան
Ոչ մեկի մարդը չեմ եղել, մութ գործարքներում չեմ ներքաշվել՝ արատավորելով անունս։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։
Պաշտոնյան պատմեց քրեակատարողական հիմնարկներում եղած բարքերի մասին։
«Բանտում մարմնավաճառի ծառայություն մատուցելու դրույքաչափը եղել է 300-ից 1000 դոլարի սահմանում։ Հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ հասանելիքից ավել կարճատև տեսակցության համար դրույքաչափ է սահմանված եղել՝ 100 ԱՄՆ դոլար, երկարատևը՝ 300 դոլար։ Գումարներ են նշանակվել տույժ չնշանակելու համար։ Քրեական ենթամշակույթ կրող անձանց համար բացահայտ ապահովված են եղել սննդի, տեղաշարժի, հանգստի լավագույն պայմաններ, վերջիններիս խցերի դռները երբեք չեն փակվել»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենը անցյալ է, ոչ մեկ հույս պիտի չփայփայի, որ կարող է վերադարձ լինել անցյալին։
Նմանատիպ հոդվածներ
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...