Ռազմիկ Աբրահամյանը այլեւս հանրապետության գլխավոր գինեկելոգը չէր. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկվանից լրահոսում հայտնված հրապարակումներում անընդհատ շեշտվում է, թե Ռազմիկ Աբրահամյանը հանդիսանում է «գլխավոր գինեկոլոգ»:
Այս կապացությամբ խոսնակը հայտնել է, որ առողջապահության նախարար (ԱՆ) Արսեն Թորոսյանը պաշտոնավարման սկզբից վերանայել է ԱՆ գլխավոր մասնագետների ցանկը և 2018 թվականի սեպտեմբերի 7-ի նախարարի No 2300 - Ա հրամանով Ռազմիկ Աբրահամյանը դադարել է լինել ԱՆ խորհրդատու (նախկինում գլխավոր մասնագետ)` մանկաբարձագինեկոլոգիական գծով:
Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության («Հանրապետական» ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է:
Նմանատիպ հոդվածներ
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...