Վարչապետը Տիգրան Ավինյանին արձակուրդ է տրամադրել և նույն օրը հետ կանչել արձակուրդից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկու որոշում է ստորագրել, որոնցից մեկով Տիգրան Ավինյանին տրամադրել է արձակուրդ, իսկ մյուսով նրան հետ կանչել արձակուրդից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»– ասվում է որոշման մեջ:
Վարչապետի՝ դեկտեմբերի 18-ով թվագրված մյուս որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին»:
Նմանատիպ հոդվածներ
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...