Աղբամանների տենդերը շահել է Քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի քրոջ որդին. Խաժակյանի նոր բացահայտումները
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսել է քաղաքապետարանի գնունմների գործընթացում հայտնաբերած կոռուպցիոն ռիսկի մասին։
Խաժակյանը նշել է, որ աղբամանների համար հայտարարված տենդերում հաղթող է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանի հարազատ քրոջ որդուն պատկանող ընկերությանը։ Խոսքը 180 միլիոն արժողությամբ տենդերի մասին է։
«Մայիսի 29-ին Քաղաքապետարանում տեղի է ունեցել գնման ընթացակարգի հանձնաժողովի նիստը աղբամանների վերաբերյալ, որը նախագահում էր կոմունալ վարչության պետը: Պարզվել է, որ մասնակիցը ով հաղթել` այդ տենդերը հանդիսանում է պարոն Խաչիկյանի հարազատ քրոջ որդին: Սրա շարունակությունը շատ ավելի զարհուրելի է: Սեպտեմբերից 25-ին պարոն Խաչիկյանը ստորագրել է հայտարարություն շահերի բախման բացակայության մասին: Օրենքը պարտադրում է, երբ բացահայտվում է շահերի բախումը, պետք է տվյալ հանձնաժողովի անդամը չմասնակցի նիստերին, որովհետև անկողմնակալ չէ: Տեսեք ինչ է ստացվում: Բացել են հայտերը և տեսել են, որ երեք կազմակերպություններ են մասնակցել աղբամանների մրցույթին: «Գավառ տրանս» ՍՊԸ-ն, որը մասնակցել է մրցույթին ու առաջարկել ամենանվազ գինը` 176 մլն դրամ 1000 աղբամանի համար, հաղթող չի ճանաչվել: Ինքնաբերաբար հաղթող է ճանաչվել պարոն Խաչիկյանի քրոջ որդու նոր ստեղծված ՍՊԸ-ն»,- հայտարարեց Դավիթ Խաժակյանը: «Գավառ տրանս» ՍՊԸ-ն դիմել է գնումները բողոքարկող խորհրդին, որի պատասխանը դեռ հայտնի չէ:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...