Մենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ ոչ մի քննարկում չենք ունեցել․ Ավագանու անդամներ
Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ասուլիսին հաջորդեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի մամլո ասուլիսը։
«Մենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ ոչ մի քննարկում չենք ունեցել, նպատակահարմար էլ չենք գտնում քննարկել: Մենք «Լույս» խմբակցությունն ենք ու կարող ենք քննարկում ունենալ «Լույս» խմբակցության շրջանակներում»,- նշեցին նրանք։
Նրանք կարծում են՝ եթե այստեղ ինչ-որ քաղաքական խնդիր կտեսնեն, երկու ուժերը հանդիպում կունենան իրենց ավագանու անդամների հետ, կանեն դիտողություն:
«Եթե էդմոն Մարուքյանը խնդիր է տեսնում Դավիթ Խաժակյանի հետ կապված, դա իրենց ներկուսակցական խնդիրն է: Եթե մեզ հետ կապված խնդիր են տեսնում, ազատ են իրենց որոշման մեջ։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, ինչպես եղել է: Մեր քաղաքական օրակարգում ոչինչ չի փոխվել, մեր օրակարգը Երևանի շահերից էր բխում և շարունակում է Երևանի շահերից բխել»,- ասաց Խաչատրյանը»,- ասաց Անի Խաչատրյանը: