Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի խոսքերն ամոթալի են․ թուրք քաղաքագետ
Թուրք քաղաքագետ Ջեյլան Օզգյուլը հարցազրույց է տվել ռուսական «360» հեռուստաալիքին։ Նա ամոթալի է համարել Էրդողանի այն կարծիքը, թե պետք է հավասարության նշան դնել 1915 թվականի՝ Օսմանյան կայսրության ոճրագործության և ԱՄՆ-ի կողմից հնդկացիների ոչնչացման միջև, հայտնում է Rusarminfo-ն:
Նա նշել է, որ ի տարբերություն Անկարայի, որը խուսափում է ոճրագործության մասին քննարկումներից, Սպիտակ տունը հրապարակավ բարձրացրել է բնիկ ամերիկացիների ցեղասպանության հարցը, ներողություն է խնդրել և փոխհատուցել իր արարքների համար։
Բացի դրանից, Օզգյուլի խոսքով, Ամերիկայում հնդկացիների խոշոր համայնքներ չեն մնացել, որոնք մշտապես կարող են բարձրաձայնել իրենց խնդրի մասին։
Քաղաքագետը նշել է, որ հայկական սփյուռքը անհամեմատ մեծ է։ Մասնավորապես, Հայաստանում ապրում է ավելի քան 3 միլիոն մարդ, և ամբողջ աշխարհում ցրված են հայ էթնիկ խմբի շուրջ 10 միլիոն ներկայացուցիչներ:
«Դրա համար սա Թուրքիայի պատմության մեջ նախագահի ամենաամոթալի արարքներից մեկն է», – ասել է Օզգյուլը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Դա դուր չեկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Նա էլ իր հերթին սպառնալիքնեոր հնչեցրեց ԱՄՆ-ի հասցեին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում։
Նմանատիպ հոդվածներ
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...