Ալիևը դասավանդե՞լ է Զոհրաբ Մնացականյանին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում` հանրահայտ ՄԳԻՄՕ-ում, Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիևը դասավանդել է ՀՀ ներկա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Իլհամ Ալիևը ՄԳԻՄՕ-ն ավարտելուց հետո անցել է դասախոսական աշխատանքի և դասավանդել է 1985-1991-ին, իսկ Զոհրաբ Մնացականյանը ՄԳԻՄՕ-ում սովորել է հենց այդ տարիներին: Ու եթե իսկապես Իլհամ Ալիևը դասավանդել է Զոհրաբ Մնացականյանին, ՀՀ ԱԳ նախարարը լավ հնարավորություն ունի ապացուցելու, որ լավ ուսանող է եղել ու ճիշտ է հինավուրց ասույթը, որ աշակերտը միշտ էլ գերազանցում է ուսուցչին: Կամ էլ Իլհամ Ալիևն է վատ դասախոս եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...