Երևանի քաղաքապետարանի ամանորյա բյուջեն կազմում է 325,7 մլն դրամ. պարզաբանում
Երևանի քաղաքապետարանը հերքում է տարածել՝ արձագանքելով ամանորյա բյուջեի շրջանառվող թվերին: Դրանում, մասնավորապես, ասված է.
«Երևանի քաղաքապետարանի ամանորյա բյուջեն կազմում է 325,7 մլն դրամ:
Օրերս կայքերից մեկը հրապարակում է արել, համաձայն որի` Երևանի քաղաքապետարանի Ամանորյա և Սուրբծննդյան տոների բյուջեն կազմելու է ոչ թե 325 մլն դրամ, այլ 548 մլն։
Այս կայքը օգտվել է այն հանգամանքից, որ դեկտեմբերի 6-ի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալը բանավոր խոսքում 271 մլն դրամի փոխարեն, որը տրամադրել է Երևանի քաղաքապետարանին ՀՀ կառավարությունը, սխալմամբ ասել է 277 մլն դրամ։ Նյութի հեղինակը, 271 մլն դրամին գումարել է 277 մլն դրամը և ստացված 548 մլն դրամը ներկայացրել է որպես այս տարվա ամանորյա ծախս։
Այն ինչ, Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված է եղել ավագանու որոշման նախագիծը, որտեղ հստակ նշված 271 մլն 797 հազար 100 դրամ թիվը։
Այս թվին անհրաժեշտ էր գումարել Երևանի քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեով արդեն իսկ նախատեսված 54 մլն դրամը և կստացվեր, որ 2020 թվականի ամանորյա ծախսերը կկազմեն 325 մլն 797 հազար 100 դրամ։
Ի դեպ, կայքը իրական թվերը արդեն իսկ ստացած է եղել Երևանի քաղաքապետարանից՝ իրենց հարցմանը ի պատասխան»։
Նմանատիպ հոդվածներ
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...