Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:
«Անկախ դիտորդը» մի քանի խախտումներ է արձանագրել Կոշ համայնքում: Մասնավորապես նշվում է, որ գործող ղեկավարի հետ կապված անձինք, որոնցից երկուսը վստահված անձ,18/4 տեղամասում օրվա ընթացքում ուղղորդում էին ընտրողներին: Դիտորդները մի քանի անգամ նկատել են ընտրողներին նույն մեքենաներով տեղափոխումը դեպի տեղամաս և ետ:
«Տեղամասում ընտրողներին դիմավորում և ուղղորդում էր նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձ՝ կարգադրություններ տալիս գրանցման կարգի վերաբերյալ և փաստացի իր վրա վերցնում հանձնաժողովի նախագահի գործառույթները: Համայնքի ղեկավարի հետ կապված անձանցից մեկը նաև մուտք է գործել տեղամաս՝ չհանդիսանալով այդ պահին ընտրող և չունենալով ներկա գտնվելու իրավունք նախատեսող որևէ կարգավիճակ:
Տեղամասային կենտրոնի շրջակայքում պարբերական բնույթ են կրել մարդկանց և մեքենաների կուտակումները, որոնք դիտորդների գնահատմամբ կապված են եղել վերոնշյալ անձանց ուղղորդող գործունեության հետ: Կուտակումներում և ընտրողների տեղափոխման գործին լծված մեքենաների պետհամարանիշներն են՝ 36PO856, 36OJ256:
Հանձնաժողովի նախագահը չի կարողացել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կրկնվող պրակտիկան դադարեցնելու համար, իսկ ծառայություն իրականացնող ոստիկանը ցրել է կուտակումները միայն դիտորդների հորդորներից հետո»:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...