Թանդիլյանը Հայկ Գևորգյանին հիշեցրեց Ողջի գետի աղտոտման մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը դեկտեմբերի 4-ի նիստում «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանին հարց ուղղեց, թե ի՞նչ տեղեկատվության հիման վրա է պնդում, որ Թեղուտում բնապահպանական աղետ է: Մ. Թանդիլյանը նշեց, թե բացասական ազգեցության վերաբերյալ պատասխանը նրանք ակնկալում էին ստանալ Շրջակա միջավայրի նախարարությունից: Դիմել են, բայց դեռ չեն ստացել: «Սակայն ակնհայտ է մի փաստ:
Լոռու մարզը քաղցկեղի հիվանդացության թվերով առաջինն է: Ուղղակի կուզեմ՝ այդ դաշտ չմտնենք, դա առանձին քննարկման թեմա է: Բայց մետաղական արդյունաբերության և հիվանդացության կապն առկա է, և վիճակագրությունն էլ դրա մասին է խոսում»,- ասաց պատգամավորը:
Հ. Գրիգորյանն էլ նկատեց, թե ինքը չի վիճարկում կապը, սակայն արդյո՞ք նախարարության պատասխանը չստացած՝ արդեն բնապահպանական աղետ ենք որակում: Մ. Թանդիլյանը նկատեց, որ հանքարդյունաբերության և քաղցկեղի միջև կապը դեռ գիտական փնտրտուքների մեջ է, դա խիստ մասնագիտական գնահատական է, ինչն էլ նախարարությունից են ակնկալում: Նա հիշեց Ողջիում տեղի ունեցած դեպքը:
«Դեպքից այսքան ժամանակ է անցել, սակայն մինչ այսօր չկա դրա պատասխանը, համարում եք դա նորմա՞լ»,- հարցադրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...