Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրադառնալով արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպին, պատմել է, թե ինքն ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ինչ հանդիպում են ունեցել Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչների հետ և ինչից է առաջացել կոնֆլիկտը: 

 

«Այո հանդիպում եղել է: Պարոն Ծառուկյանը առաջին անգամը չէ որ նման հայտարարություն է անում, որոնք փաստ չունեն: Ներկայացնեմ, թե ինչպես է եղել: Ինձ զանգեցին ասեցին, որ նման ցանկություն կա հանդիպելու: Նրանց հարմար էր կիրակի օրը հանդիպել: Ես ասեցի խնդիր չկա: Մենք աշծատում ենք շաբաթը յոթ օր, օրը 24 ժամ: Ասեցի` որ ժամին ուզում եք հանդիպենք: Իրենք ժամ ասեցին, մենք հարմարվեցինք: Պրոտոկոլը պահեցինք: Մեծ սրահում հյուրընկալեցինք: Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով մայկաներով: Առաջարկում էին կառուցել հիվանդանոց և հյուրանոց: Բայց հիվանդանոցի բարեգործականի մասին խոսք անգամ լինել չի եղել: Խոսքը եղել է զուտ բիզնեսի մասին: Իրենք կենտրոնացել էին Կենտրոն վարչական տարածքի վրա: Մենք ասեցինք, որ մեր Կենտրոնը գերհագեցած է:

 

Առաջարկեցինք Կենտրոնում մասնավորից գնել տարածք, եթե կա, եթե ոչ այլ հատվածներում մենք կառաջարկենք: Ես ասել եմ, որ կանաչ լույս կա, առանձնահատուկ վերաբերմունք ենք ցույց տվել իրենց: Հանդիպման կեսից իրենք հեռախոսները սկսեցին զանգել: Երբ ես խոսում էի, իրենք անկաշկանդ պատասխանում էին հեռախոսազանգերին: Հետո եղավ երկրորդ զանգը, երրորդ զանգը: Վերցնում իրենց լեզվով խոսում դնում էին: Մենք համբերատար սպասում էինք: Խոսում վերջացնում էին, մենք շարունակում էինք մեր խոսքը: Հետո ես ասեցի վերջ, միգուցե մարդիկ տեղ են շտապում, էլ կարիքը չկա հանդիպումը շարունակելու: Ասեցի հարգելիներս, երևի դուք էլ շտապում եք: Հանդիպումը կարող ենք ավարտել: Եվս մեկ անգամ վերահաստատեցի, որ ամեն հարցով պատրաստ ենք աջակցելու: Նրանց ասեցինք, որ կսպասենք ձեր գրավոր կամ բանավոր առաջարկներին: Մինչ օրս ոչ մի գրավոր կամ բանավոր դիմում չի եղել: Մենք սպասում ենք: Մինչ օրս էլ պատրաստակամ ենք անելու ամեն ինչ»,- ներկայացրեց Հայկ Մարությանը: