Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, ասել է.
«Հարգելի՛ պարոն դեսպան, Ղազախստանի դեսպանության հարգելի՛ աշխատակիցներ,
Հարգելի՛ գործընկերներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Ինձ համար այսօր պատիվ է գտնվել այստեղ և Ձեզ հետ միասին նշել այս կարևոր տոնը: Հայաստանի համար Ղազախստանը կարևոր գործընկեր է, ում հետ մենք ունենք պատմական ամուր հարաբերություններ:
Այսօրերկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը շարունակաբար ամրապնդվում է և զարգանում է տարբեր ուղղություններով: Դրա վկայություննեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերով բարձր մակարդակի հանդիպումները, ԵՏՄ հարթակներում համագործակցությունը, երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ակտիվ շփումները: Հայաստան-Ղազախստան բազմաոլորտ օրակարգում կարևորում ենք առևտրատնտեսական կապերի խորացումը, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում նորանոր ծրագրերի նախաձեռնումը: Պատրաստակամ ենք պետական մակարդակով ստեղծել անհրաժեշտ պայմաններ ներուժի բացահայտման և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման և զարգացման համար:
Լիահույս եմ, որ Հայաստան-Ղազախստան համագործակցությունը, որը հիմնված է մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության, հարգանքի և բարեկամության վրա, կշարունակի զարգանալ և կատարելագործվել: Թույլ տվեք ևս մեկ անգամ հղել իմ անկեղծ և ջերմ շնորհավորանքներն այս կարևոր տոնի առթիվ»:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...