Գրավե՞լ եք ամբիոնը․ Արարատ Միրզոյանը՝ պատգամավորին
Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ելույթից հետո, վերջինս և Աժ նախագահ Արարատ Միրզոյանը վիճեցին։ Մինչ պատգամավորը քննադատում էր քաղաքապետին, մի քանի անգամ հնչեց ելույթի ժամանակի ավարտն ազդարարող զանգը:
«Գրավե՞լ եք ամբիոնը: Կոչնակը նրա համար ա հնչում, որ ժամային սահմանափակումը հաշվի առնենք», - ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով Ուրիխանյանի կողմից Երևանի քաղաքապետի աշխատանքի քննադատություններին՝ Միրզոյանը նշեց. «Չեմ հասկանում, ձեր պատկերացրած քաղաքապետը գնում ա հանդիպմանը, անընդհատ դիմացինը խոսում է հեռախոսով, հետո հելնում գնում է, նորից գալիս է»։
Ուրիխանյանն էլ արձագանքեց, որ իր իրավունքն է ԱԺ ամբիոնից խոսել իրեն հուզող հարցերի մասին:
«Իմ իրավունք էլ սա է, ես էլ իմ իրավունք եմ իրացնում», - արձագանքեց Միրզոյանը:
Հիշեցնենք՝ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Աբու Դաբիի թագաժառանգն ու «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը Երևանի քաղաքապետի հետ կես ժամ հանդիպումից հետո հիասթափված հեռացել են:
Երեկ, անդրադառնալով թեմային, քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ վերջիններս սպորտային հագուստով էին ներկայացել իր հետ հանդիպմանն ու ընթացքում անընդհատ պատասխանել են հեռախոսազանգերի:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...