Քոչարյանն Ամանորը կալանավայրում կանցկացնի. դատավորն արձակուրդ է գնում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար կրկին անձնական երաշխավորություն կներկայացվի։ Այդ մասին այսօր դատարանում հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Նա դատարանին խնդրեց առաջիկա օրերին դատական նիստ նշանակել, որպեսզի իրենք կարողանան խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնել։
«Հարգելի դատարան, երևի պատկերացնում եք, որ անձնական երաշխավորության հետ կապված` միայն մեզանից չի կախված»,– ասաց Ալումյանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանն առաջարկեց միջնորդությունը ներկայացնել այսօր, քանի որ մնացած օրերին արդեն այլ դատական նիստեր կան նշանակված։ Քոչարյանի փաստաբանները, սակայն, հրաժարվեցին դա անել։
Այսպիսով, փաստորեն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի կալանավայրում։
Բանն այն է, որ Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից արձակուրդ է գնալու։ Հետևաբար, դատավարությունը կշարունակվի արդեն 2020թ–ի հունվարին` տոնական հանգստից հետո։
Հիշեցնենք`«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...