Շատ լավ, ընդունեցի ի գիտություն. Մարությանի խոսնակը` Խաժակյանի բանավեճի հրավերի մասին
Երևանի քաղաքապետարանում տեղյակ չէին, որ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բանավեճի է հրավիրել քաղաքապետ Հայկ Մարությանին։
«Ի՞նչ բանավեճի մասին է խոսքը», - Aysor.am-ին ասել է Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը, երբ փորձում էինք ճշտել՝ արդյոք պարոն Մարությանը կընդունի բանավեճի հրավերը։
Դիտարկմանը՝ Խաժակյանը հայտարարել է, թե հեռակա բանավեճը դադարեցնում է ու Հայկ Մարությանին հրավիրում է առերես ուղիղ եթերում բանավեճի, Կարապետյանն արձագանքեց. «Շատ լավ, ընդունեցի ի գիտություն»։
Հարցին՝ ե՞րբ կարղ ենք ճշտել, թե ինչպիսին կլինի Հայկ Մարությանի արձագանքը, խոսնակը պատասխանեց. «Հենց արձագանք լինի, դուք դրա մասին անմիջապես կտեղեկանաք»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...