Նախատեսվում է ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները սահմանել որպես քաղաքական պաշտոններ. Մարուքյանը մանրամասնում է
«Ըստ նախագծի` վարչական պաշտոնյաներ են լինելու և քաղաքական զսպվածություն են ունենալու, հետևաբար, քաղաքականացման հարց չի գնում, խոսքը գնում է համակարգից դուրս նշանակման մասին»,- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանանի միջանցքում պատասխանելով լրագորղների հարցերին, անդրադարձել է իրենց կողմից հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները սահմանել որպես քաղաքական պաշտոններ:
Նա իր խոսքում նշել է, որ իշխանությունը նաև առաջարկել է տեղակալների պաշտոնները ազատականացվեն և համակարգից դուրս նշանակումներ արվեն:
«Մենք ասել ենք, որ առաջարկն ընդունելի կլինի, եթե ԱԺ կանոնակարգ օրենքում կետ ավելացվի, որով կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները կգան խմբակցություններ և կպատասխանեն խմբակցության հարցերին: Այս մասով դեռ կոնսենսուս չկա, բանակցություններ են ընթանում, չհամաձայնելու դեպքում փաթեթն ամբողջությամբ կմերժեն», – ասաց Էդմոն Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...