Ես որևէ անհատի հետ անձնական խնդիր չունեմ, մանավանդ Փաշինյանի հետ. Վիտալի Բալասանյան
Արցախում ու Հայաստանում շշուկներ են գնում եւ ասում են՝ բա որ Վիտալի Բալասանյանն ընտրվի Արցախի նախագահ, ինքը կոշտ դիրքորոշում ունի ՀՀ իշխանության, Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին այսօր Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարեց Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանը:
«Իհարկե, կան տարակարծություններ, բայց ես որեւէ անհատի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, մանավանդ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք իրար ճանաչում ենք մոտ 25 տարի: Ես դեմ եմ իր կուրսին, ես երեւույթներին եմ գնահատական տալիս»,-հայտարարեց Բալասանյանը:
Նա անդրադարձավ նաեւ հայտարարություններին, թե Արցախը Հայաստանի մարզ է. «Ես միշտ պնդել եմ եւ պնդում եմ, որ Արցախը մարզ չէ: Այո, ասել եմ, որ նրանք, որոնք կփորձեն… ոտք չդնեն Արցախի տարածք: Մենք ունենք 12 հազար կմ տարածք՝ Արցախը, որը 90 տոկոսից ավելիով արցախահայության ձեռքբերումն է, մնացած 10 տոկոսը մեր հայրենակիցների մասնակցությունն է»:
Նա անդրադարձավ նաեւ ընտրությունների գաղտնիությանը. «Մենք չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մեկը կաշկանդված լինի: Ինչու պետք է իմ կինն իմանա, թե ում եմ ձայն տալու կամ ում եմ ձայն տվել, որ ինքն էլ քրոջն ասի, քուրն էլ նախագահականում մեկին խաբար տա: Բայց մարդիկ կան, որ դեռ մեկ տարի առաջ հայտարարում են, թե ձայն ենք տալու այսինչին: Մի բարձրաձայնեք, որ որեւէ մեկի կողմից հետապնդման չենթարկվեք»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...