Աշոտ Ղուլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու
Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության վեցերորդ համագումարը: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, համագումարին կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ ԱԺԿ-ն հանրապետության քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից է, և վերջին գրեթե 20 տարիներին երկրի հանրային, քաղաքական կյանքում ժողովրդավարական կուսակցությանը հաջողվել է ձևավորել ու նաև անխաթար պահել սեփական դիմագիծը:
Համագումարի օրակարգում ընդգրկված 2020թ.-ի նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից թեկնածու առաջադրելու մասին հարցի քննարկմանը միաձայն որոշմամբ բոլոր պատվիրակների կողմից ընդունվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի թեկնածությունը:
Ղուլյանն ասել է, որ 2020 թ.-ի ընտրությունները լինելու են տեսակի ընտրություն և վեր են հանելու մարդու, կառավարչի ու քաղաքական գործչի այն արժեքները, որոնք առավել ընդունելի են մեր հասարակության համար: Սա չի լինելու ընտրություն ուղղակի կուսակցությունների կամ անձերի միջև, ոչ էլ այս կամ այն քաղաքական գծի:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...