Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը հետևել է զորավարժությանը
Նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հետևել է հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անցկացված ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից:
Պայմանական մարտադաշտում ծավալվող զարգացումների շրջանակում ուժեղացված գումարտակը, որը մինչ այդ բերվել էր մարտական պատրաստականության «ԲԱՐՁՐ» աստիճանի և զբաղեցրել մարտական կիրառման շրջանը, անցնում է պաշտպանության, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, մարտ վարելով մխրճված հակառակորդի դեմ, կանգնեցնում վերջինիս և, օգնության եկած ուժերի հետ անցնելով հակագրոհի, վերականգնում նախկինում կորցրած բնագծերը:
Զորախաղերի արդյունքում արձանագրվել են գրագետ ու անընդհատ ղեկավարմամբ պայմանավորված մարտավարական գործողություններ, առաջադրված խնդիրների կատարման բարձր ցուցանիշներ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...