Ոչ ոք ոչ մի բան չի պատրաստվում մոռանալ. Փաշինյանը՝ բացահայտված գործերի մասին
Հատուկ քննչական ծառայության 1 տարվա գործունեության ընթացքում կառույցում քննված գործերով վերականգնվել է պետության հասցված 7 անգամ ավելի շատ վնաս, քան ՀՔԾ գոյության նախորդ 11 տարիների ընթացքում: Այս մասին, այսօր` նոյեմբերի 29-ին, ՀՔԾ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հանրության շրջանում շատ են քննադատությունները, թե ինչ եղան այդ գործերը: Այդ քննադատություններին երբեմն ես էլ եմ շարունակություն տալիս, բայց այս փաստը վկայում է, որ հսկայածավալ աշխատանք է կատարվում:
Երբ այս կարգի մտահոգությունները հնչում են, ոչ թե խնդիրն այն է, որ մարդիկ մտածում են, թե ինչու այսքան ժամանակում այսքան վնաս վերականգնվեց, ինչու մեծ մասը չվերականգնվեց, մտահոգությունը դա չի, այլ այն, որ մարդիկ իրենց ծանոթ տրամաբանությամբ մտածում են, որ հեղափոխությունից 6 ամսի, մեկ տարի հետո բլորը կմոռանան, էթե ինչի համար ենք հավաքվել եւ տեղի կունենա դարձ ի շրջանս յուր: Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ ոչ ոք ոչ մի բան չի պատրաստվում մոռանալ, կորցնել օրակարգը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...