«Հրապարակ». ԱԺ-ն չունի մամլո խոսնակ. հարցերը մնում են օդում կախված
«Հրապարակ» թերթը գրում է.
ԱԺ-ում աշխատող լրագրողները գործում են բավականին բարդ պայմաններում. հարցերին պատասխանելուց խուսափող իմքայլականներին երբեմն գումարվում են ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի անպատրաստ, իրենց գիտելիքների վրա անվստահ պատգամավորները։ Մեկ տարուց ավելի գործող ԱԺ-ն չունի մամլո խոսնակ, և ցանկացած հարց մնում է առկախ, օդում` հասցեատեր չունենալու պատճառով։
Չե՞ք կարծում, որ խորհրդարանական երկրում ԱԺ աշխատանքն առանց մամլո խոսնակի նոնսենս է, երբեք այսպիսի բան չի եղել, պատահաբար Դո՞ւք չեք այն անձը, որին կարող ենք ուղղել մեզ հետաքրքրող հարցերը՝ դիմեցինք Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին։ «Ես չեմ, նման պարտականություն ինձ վրա դրված չէ։ Կլինի մամուլի հետ կապերի վարչության պետի մրցույթ, ընտրվելուց հետո ձեզ հետ աշխատող կլինի»: Ե՞րբ կլինի մրցույթը, մեկ տարի է՝ պարապուրդ է։ «ԱԺ աշխատակազմում կատարվում են կառուցվածքային փոփոխություններ, և մրցույթը շուտով կլինի»:
Ի դեպ, Դուք ստատուս գրեցիք` ԲՀԿ-ին ուղղված, որ «պետք է դաս քաղեն» օրենքով գողերի մասին սպասվող քննարկումից, կարծում եք ընդունելի՞ է, որ Արարատ Միրզոյանի օգնականն այդպիսի տոնով խոսի ԱԺ ֆրակցիաներից մեկի հետ։ «Ես կարծում եմ, որ մեր քաղաքական թիմում կա կոնսենսուս, որ օրենքով գողերի դեմ պետք է պայքար մղել»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...