Ադրբեջանի սահմանին վախեցել են հայկական ծխախոտից ու նարդուց․ ոչնչացրել են դրանք
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչն այսօր գլուխ է գովել, թե իրենք արգելում են հայկական ապրանքների ներմուծումը Ադրբեջանի տարածք, և հայտնաբերելիս էլ ոչնչացնում են։ Ինչպես հայտնում է Infoteka24-ը, մասնավորապես Ադրբեջանի և Իրանի սահմանին՝ Աստարա քաղաքի մոտ տեղակայված անցակետի ղեկավարը հայտարարել է, թե վերջին երկու տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ է եղել, որ փորձ է արվել Ադրբեջան ներմուծել հայկական արտադրության որևէ ապրանք։ Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ փորձն արել են Իրանի քաղաքացիներ։ Սահմանապահը ասել է, որ մեկի մոտ եղել է հայկական արտադրության ծխախոտ, մյուսի մոտ՝ նարդի։ Երկու դեպքում էլ, ըստ սահմանապահի, այդ ապրանքներն առգրավվել ու ոչնչացվել են։ Ուշագրավ է, որ Infoteka24- ի աշխատակազմը շնորհավորել է ադրբեջանցի մաքսավորներին, իրենց բավական աչալուրջ աշխատանքի համար:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...