Քաղաքականություն

10 մլն դրամ վճարած և մեկ ամիս ծառայած քաղաքացիները պետք է ստանան զինգրքույկ. Հայկ Սարգսյան

10 մլն դրամ վճարած և մեկ ամիս ծառայած քաղաքացիները պետք է ստանան զինգրքույկ. Հայկ Սարգսյան
«Արագացված զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկել է, որպեսզի զինծառայությունից խուսափոց քաղաքացիները չխուսափեն Հայաստան…

«Արագացված զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկել է, որպեսզի զինծառայությունից խուսափոց քաղաքացիները չխուսափեն Հայաստան վերադառնալ: 

 

«Ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք ավելի վաղ, քան կլրանա նրանց 27 տարեկանը, և վճարել 10 մլն դրամ ու ծառայել արագացված ընթացակարգով», - ասաց Սարգսյանը:

 

Լրագրողների հարցին, թե չի՞ կարծում, որ 10 մլն դրամ վճարելով արագացված զինծառայություն անցնելու իր առաջարկն առավելապես հնարավորություն է ունևորների համար, քանի որ նրանք գումարը կտան, իրենց տղաներին կազատեն բանակից:

Սարգսյանն ասաց, որ իր առաջարկած նախագծի առնչությամբ այս հարցը շատերին է հետաքրքրել:

«Ես օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց առաջ մեկնաբանությունների բովանդակությունը պատկերացնում էի, անգամ գիտեի՝ ինչ տառատեսակով են այդ քոմենթները գրվելու և ով է գրելու»,- ասաց նա:

Աարցին, թե արդյոք մեկ ամիս ծառայած քաղաքացիներն էլ են ստանալու զինգրքույկ՝ Սարգսյանն ասաց. «Այո, պետք է ստանան»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250