Վանեցյանը, նույնիսկ հարցի չպատասխանելով, երկրի անվտանգությանը վնասում է․ Քոչարյան
«Երբ հրաժարականից հետո Արթուր Վանեցյանն սկսեց շատ հակասական ելույթներ ունենալ, ես ընդամենը հիշեցրեցի, որ նման կառույցների ղեկավարները, որպես կանոն, աննկատ են հեռանում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այդպիսի մարդիկ իրենք պաշտոնավարման ընթացքում առնչվում են միայն գաղտնիության հետ: Առեղծվածներ ոչ մեկն իրավունք չունի ստեղծել, որովհետեւ դա այն պաշտոնն է, որ նույնիսկ չպատասխանելով՝ ինքը երկրի անվտանգությանը վնասում է, երբ ասում է՝ ես չեմ պատասխանի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ հարցը հենց նրա համար է տրվում, որ ստեղծեն կասկածամտություն։
«Արժեր, որ պարոն Վանեցյանը գիտակցեր, թե ինչ կարեւոր պաշտոն է զբաղեցրել: Ես չեմ հիշում, որ մեր երկրում այդ պաշտոնը զբաղեցրած որեւէ մեկը իր պաշտոնավարումը թողնելուց հետո այսքան ակտիվ քաղաքական կյանքի մեջ հայտնվեր: Նա պետք է գիտակցեր, որ պաշտոնը թողնելուց հետո անգամ ինքը հանդիսանում է անվտանգության համակարգի պաշտպան: Եթե չի գիտակցել, դա կարող է ծանր հետեւանքներ ունենալ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...