ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարոն Ավինյան, ես էլ առաջարկ ունեմ. շոգ է. Ցոլակյանը կատակեց
Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հաստատեց Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը:
Հարցը ներկայացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ռազմավարության և ծրագրի մշակման համար հիմք են եղել 2018 թվականի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրավիճակի փոփոխությունների արդյունքները պետական կառավարման բոլոր մակարդակներում արտացոլելու և հանրային ֆինանսների կառավարման համակարգը վերանայելու անհրաժեշտությունը:
Ըստ նրա՝ ռազմավարության նպատակն է բարձրացնել հարկաբյուջետային կարգապահությունը, ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացումը, բարձրացնել հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսելիությունը, ապահովել հանրային բարիքի օգտագործման թափանցիկություն ու հաշվետվողականությունը:
Քննարկմանն ԱԻ նախարարը, դիմելով նիստը վարող Տիգրան Ավինյանին, ասաց. «Պաշոն Ավինյան, ես էլ առաջարկ ունեմ. շոգ է, այստեղ որ նստած ենք, շոգ է, առաջարկում եմ թուլացնել ջեռուցումը»:
Առաջարկը փոխվարչապետի ծիծաղը հարուցեց:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...