Ռուսլան Բաղդասարյանը անդրադարձել է Եղվարդի խճուղում կառուցապատում իրականացնող ընկերությանը
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող ընկերությանը: Նա մասնավորապես նշել է, որ այդ ընկերությունը քաղաքապետարանին 14 բեռնատար նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշն» ընկերությունն է: Գրառումն ամբողջությամբ՝ստորև.
«Երեկ խնդրել էի Դավիթ Խաժակյանին մի հարց ուղղել քաղաքապետ Հայկ Մարությանին իմ կողմից՝ արդյո՞ք ճիշտ է, որ Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ընկերությունը քաղաքին նվիրել է թվով 10 կամազ՝ շինթույլտվությունն ստանալու համար։
Այսօր քաղաքապետարանը հրապարակեց աղբատար մեքենաների նվիրատուների ցուցակը, որտեղ ամենից շռայլ նվիրատուն՝ 14 կամազ, «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ -ն է։
Ուզում եմ համաքաղաքացիներիս տեղեկացնել, որ սույն «Ն և Ս Քոնսթրաքշնն» է հենց իմ մատնանշած կառուցապատող ընկերությունը, և Դավիթ Խաժակյանը զուր ռեսուրսներ չվատնի՝ ավելորդ անգամ հարցում չանի՝ թե երբ է քաղաքապետարանն այս ընկերությանը տվել շինթույլտվությունը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ շինարարությունն իրականում ԱՊՕՐԻՆԻ Է և ՉՈՒՆԻ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ, բայց ստանալու է, քանի որ արդեն իսկ կամազներով «վճարել է» շինթույլտվության դիմաց»։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...