Քաղաքականություն

Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց

Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, քիչ առաջ հապարակեց որոշում, որով երկարացվեց դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանի…

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, քիչ առաջ հապարակեց որոշում, որով երկարացվեց դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանի կալանքի ժամկետը։ Չնայած քննչական կոմիտեն միջնորդել էր երկու ամսով երկարացնել կալանքի ժամկետը՝ դատարանը մեկ ամսով է երկարացրել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց  Օհանջանյանի պաշտպաններից Վահե Եփրիկյանը: 

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանն, ինչպես նաև Նարեկ Մութաֆյանն, ովքեր ակտիվորեն մասնակցում էին ի աջակցություն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին, սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրվում են Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը։ 

Վերը նշված օրը դատավոր Դանիբեկյանը քայլելով գնալիս է եղել դեպի Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, ու նրանցից մեկը պարբերաբար հարցրել է, թե արդյոք դատավորը կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»: 

Միջադեպի առթիվ ի սկզբանե քրեական գործ է հարուցվել դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հոդվածով, սակայն Մութաֆյանին ու Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով, որն ավելի խիստ սանկցիա է նախատեսում։

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...

Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250