Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցեր։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
Նոյեմբերի 20-21-ը Արցախ կայացած այցի շրջանակներում ադրբեջանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», Երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերին։
Մայրաքաղաք Ստեփանակերտում լրագրողներն այցելել են «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերություն, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, «Արցախբիո» պահածոներ արտադրող ընկերություն, կայացել են նաև հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Այս նախաձեռնությունը, որը համաձայնեցվել է կողմերի հետ, անհրաժեշտ է դիտարկել որպես փորձնական քայլ՝ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:
Արցախյան կողմը վերջին 20 տարիների ընթացքում բազմիցս հանդես է եկել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանն ուղղված առաջարկություններով, այդ թվում` լրագրողների փոխայցերի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
290.000 դրամ վճարվել է մտերիմներին ծննդյան առթիվ խաշի հրավիրելու արդյունքում. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է երեկ առավոտից համացանցում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն այն մասին, որ ընկերներ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...