«Փաստ». ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է աշխատանքից
«Փաստ» թերթը գրում է.
Թերթը դեռեւս ապրիլին տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է աշխատանքից: Բանն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Սարկիսովը, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին:
Մյուս կողմից՝ մենք ստացել էինք տեղեկություններ, որ Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով՝ հետախուզման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան, որտեղից տեղեկացրել են, թե Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից եւ այլեւս գլխավոր հյուպատոսը չէ, իսկ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան»:
Սակայն ԱԳ նախարարությունը, թերթի հարցմանն ի պատասխան, հերքել էր այս տեղեկությունը:
Իսկ վերոնշյալ գրության մասով նշել էին, թե «Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը գրավոր հարցում չի արել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի գտնվելու վայրի մասին։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...