ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուր այցելել էր ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերին:
«Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղ կա, գործարանները բացած, բայց պրոբլեմ կա մարդկանց աշխատանքի: Բայց էստեղ էլ կլինի, միանշանակ: Բայց պետք չի մենակ հույսը դնել, որ ուրիշն աշխատատեղ բացի: Հիմա հունվարի 1-ից, միկրոբիզնեսը, որ տարեկան 24 միլիոն շրջանառություն ունի, հարկերից լրիվ ազատվում է: Ինչի համար ենք անում, որ մարդիկ զբաղմունք ունենան»,-ասաց նա:
Եղվարդում Փաշինյանին մոտեցավ մի քաղաքացի եւ ասաց, որ սովորաբար բռնատիրական երկրներում հեղափոխությունից հետո առաջինը կատարվում է Սահմանադրության փոփոխություն եւ հետո նոր ենթակառուցվածքների փոփոխություն եւ հարց ուղղեց նրան, թե երբ կլինի դա:
«Մենք ռազմավարությամբ ընդունել ենք, որ փետրվարին պետք է սահմնադրական փոփոխությունների, որը պետք է աշխատի: Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու, վռազելու, փախեփախի անհրաժեշտություն չկա»,-ասաց նա:
Նշենք, որ մինչ այս Փաշինյանը այսօր նաեւ ծանոթացել է Կոտայքի մարզի Զովունի համայնքի ջրամատակարարման համակարգի աշխատանքներին, նաեւ Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...