ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հալալ է, ես Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Ծառուկյանը՝ ԱԺ-ում վիճաբանության մասին
«Հալալ է, ես Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ, որ նա լիարժեք, որպես հայ քրիստոնյա ազգ, առաջին քրիստոնյա ազգն ենք՝ ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ, մեր համար անընդունելի է, որ կարող ա համասեռամոլները երեխա որդեգրեն ու էդ երեխային դաստիարակեն: Մենք ավանդական ազգ ենք, որը դա՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ սկսած Ծառուկյանից, դա անընդունելի ա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր կուսակից Գևորգ Պետրոսյանի՝ օրենսդրական աղմկահարույց նախաձեռնությանը:
Հարցին՝ հերքո՞ւմ է երեկվանից շրջանառվող լուրերն այն մասին, որ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից հետո վերջինիս դուրս է հրավիրել ԱԺ-ից:
«Ես հերքելու ոչ մի խնդիր չունեմ: Դուք կարող եք բոլորդ էլ նայել, որևէ մեկին վիրավորական բան չի եղել, հիմնական ԲՀԿ սկզբունքը, մոտեցումը, տեսակետն է, որը Պետրոսյան Գևորգը շատ հարգալից ներկայացրել է: Կարաք 7 անգամ միացնեք, նայեք, նա ելույթից առաջ էլ ասեց՝ որևէ մեկին վիրավորելու ցանկություն չունի: Մենք հանդիպման էինք, իրար հետ գնացել ենք հանդիպման, թե չէ մարդիկ եզրակացություններ, հեքիաթներ են պատմում, այդպիսի բան չկա»,- նշեց նա:
Խոսելով ելույթին հաջորդած աղմուկի պատճառների մասին՝ Ծառուկյանն ասաց.
«Մեր կողմից աղմուկ չի եղել, կարող եք հարցնել աղմուկ անողներին»:
Տեսանյութը Shantnews.am-ի։
Նմանատիպ հոդվածներ
Եկա Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահի ընդունելությանը. Փաշինյան (տեսանյութ)
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Եկա...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ժամանեց Վայք
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որն աշխատանքային այցով Գորիսում էր, ներկա պահին գտնվում է Վայքում:Վարչապետին ուղեկցու...
ՈՒՂԻՂ․ Վարչապետը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին
Հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունի ԲԿ-ում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն
Էրեբունի Բժշկական կենտրոնում բացվում է Միջուկային բժշկության եվրոպական նոր կենտրոն:Բացմանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկ...