Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման դիմումը ցինիզմի բարձրագույն կետն է. Անահիտ Բախշյան
Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման դիմումը ցինիզմի, անբարտավանության բարձրագույն կետն է: Քանի դեռ Հայաստանում Սահմանադրական դատարանի, այլ դատարանների վերաբերյալ կասկածներ կան, և օրենքը ոչ բոլորի համար է հավասար, Նաիրի Հունանյանի ազատման դիմումը նույնիսկ չի կարելի քննարկել։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած Յուրի Բախշանի այրին՝ Անահիտ Բախշյանը։
Անահիտ Բախշյանը շեշտեց՝ Հոկտեմբերի 27-ի գործը միանշանակ պետք է վերաբացվի։
ՙԵս բացարձակապես չեմ վստահում այդ տականքի ոչ մի խոսիքն։ Միաժամանակ այս պահին չի երևում՝ արդյոք իշխանությունը Հոկտեմբերի 27-ը բացահայտելու շահագրգռվածություն ունի։ Այս պահին նման բան չեմ տեսնում։ Ուզում էի իշխանության նոր ձեռագիրը տեսնեի, հնչեր խիստ գնահատական՚, - նշել է Յուրի Բախշյանի այրին։
Հիշեցնեմ, որ Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է ՙԵրևան Կենտրոն՚ քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Նրա՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին պատասխան կտրվի մինչև դեկտեմբերի 1-ը:
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի 27-ի, ժամը 17:00-ի ողբերգությունից 20 տարի անց
1999 թ. հոկտեմբերի 27-ի ժամը 17:00-ի նիստն ավարտին էր մոտենում: Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամն էր, երբ...
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...