Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տված հարցազրույցում։
Անդրադառնալով Սիրիայում հայերի անվտանգությանը՝ Փաշինյանը նշել է․
«Սիրիայի հյուսիսում՝ Ղամիշլի քաղաքում մոտ 3 000 հայ կա։ Ես այդ մասին խոսել եմ ՌԴ նախագահի հետ և խնդրել եմ նրան անել հնարավորը, որ կոնկրետ Ղամիշլիի հայերի շահերը հաշվի առնվեն։ Այն ժամանակ այնտեղ լարվածությունը շատ բարձր էր՝ կապված Թուրքիայի ներխուժման հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Պուտինին այդ շրջանում հայերի անվտանգությանը վերաբերող շահերը հաշվի առնելու համար։ Հուսով ենք, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, կյանքի կկոչվեն և հայերի անվտանգությանը վերաբերող շահերը կշարունակեն պահպանվել»։
Հարցին՝ արդյո՞ք Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանը երաշխավորում է սիրիահայերի անվտանգությունը, Փաշինյանը պատասխանել է․
«Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը։ Նա ասել է, որ բանակցությունների ընթացքում հաշվի կառնվեն նաև Ղամիշլիի հայերի շահերը։ Ես տեղեկացրել եմ նրան, որ այնտեղ հայկական մեծ համայնք կա։ Մենք տեսնում ենք, որ այդ խոսակցությունը դրական արդյունքներ ունի»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն
Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակու...
Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է:&n...