ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շարմազանովը չբացառեց Հրայր Թովմասյանի կալանավորումը
Նրանց, ում ձեռնտու է երկրի ներկայիս իրավիճակը, նրանց շահավետ է Հայաստանի եւ Արցախի թուլացումը։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, որը մասնակցում է ԱԱԾ շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիային։ Հիշեցնենք, որ ակցիան իրականացվում է իրավաբան, իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ, ընդդեմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի հանդեպ գործողությունների։
Բարի ծառայություն մաղթելով ԱԱԾ շենքը շրջափակած ոստիկաններին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ գտնվում է այստեղ, որպեսզի ասի պաշտպանության խոսք սահմանադրականությանը, արդարությանը, արդարադատությանը, եւ աջակցություն հայտնի Հրայր Թովմասյանին։
Նրա խոսքով՝ կառավարող ռեժիմը խառնում է քաղաքականությունը իրավական գործընթացների հետ, իսկ իրավական գործընթացները կապել է Թովմասյանի ընտանիքի հետ։ Շարմազանովի գնահատմամբ՝ տեղի ունեցողը շատ է հիշեցնում Բերիայի, Եժովի, Յագոդայի ժամանակները։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ. ամեն ինչ կանենք, որպեսզի 37 թվի վերադարձ չլինի»,- խոստացել է Շարմազանովը։
Մեկնաբանելով իշխանության զավթման վերաբերյալ մեղադրանքը Թովմասյանի հասցեին՝ Շարմազանովն այն ծիծաղելի է անվանել։ Նրա խոսքով, եթե նման մեղադրանքը հիմնավորված համարենք, ապա նման մեղադրանքներ պետք է ներկայացվեն հենց Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ այլոց։ «Հրայր Թովմասյանն ըտրվել է այն նույն ընթացակարգով, ինչով Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ»,- նշել է Շարմազանովը։
«Կներեք կտրուկ լինելու համար, բայց նրանք բոլորը, ովքեր չեն կզում ռեժիմի առաջ, ենթարկվում են հետապնդումների»,- նկատել է նա՝ ավելացնելով, որ ինչպես պատմությունն է ասում, բռնակալները հաշիվ են տեսնում նրանց հետ, ովքեր կատարում են նրանց քմահաճույքները։ «Թույլ մի տվեք, որ օգտագործեն ձեզ»,- կոչ է արել Շարմազանովը՝ ավելացնելով, որ ՍԴ-ն միակ կառույցն է, որը չի պարում Փաշինյանի դուդուկի տակ։
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, որը վերջերս Փաշինյանի ձեռքից գեներալ-լեյտենանտի ուսադիրներ էր ստացել: «Ուսադիրները ստացավ եւ ախտորոշում կատարեց՝ կանգ ա՛ռ եւ սթափվիր»,- արձանագրեց Շարմազանովը: Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ կանչելուն, ապա ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ այդպիսին է ռեժիմի աշխատանքի ոճը՝ «մեկ տարի առաջ հարձակվում էին մեր ընտանիքների վրա»: Շարմազանովը կանխատեսում է, որ ռեժիմը հարձակումները կսաստկացնի, իսկ «մենք կդիմակայենք: Մենք, կոնկրետ ես, պատրաստ ենք պայքարելու: Տասնյակ հազարավոր մարդիկ չեն հանձնվի: Պայքարելու ենք բոլոր օրինական մեթոդներով՝ ի տարբերություն Փաշինյանի»,- խոստացավ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է իր՝ Հրայր Թովմասյանի ապագային, ապա Շարմազանովը չբացառեց այդ թվում նաեւ կալանավորումը: «Կարող են Թովմասյանին կալանավորել, դե նաեւ ինձ, ձեզ էլ՝ այն պատճառով, որ այդպիսի հարց եք տալիս: Ամեն ինչ կախված է հրամանից: Եթե Նիկոլ Փաշինյանը հրամայի, վաղը ամբողջ խորհրդարանը թմբուկներով եւ դուդուկներով Հրայր Թովմասյանին կգովաբանի»,- նշեց Շարմազանովը:
Տեսանյութը News.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
Երևանն իր ճարտարապետությամբ կանխորոշել է մեր ժողովրդի ապագայի մտածողությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Սա տոն է, որը շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է, որովհետև Երև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մեկը փորձառու չի, քայլել են՝ պաշտոններ ստացել․ Ծառուկյան
Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Սամվել Կարապետյանից SMS ստացավ. Փաշինյանն արձագանքեց գործարարի խնդրին
Արագածոտնում անցկացված բիզնես համաժողովի ընթացքում մի քանի գործարարներ վարչապետին բողոք ուղղեցին այն կապակցությամբ, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել». Նիկոլ Փաշինյան
Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը վարչապետին բողոքեց, որ խաղող մշակողները փակում են ճան...